Երուսաղեմում ավարտվել Է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի երկկողսմ հանդիպումը: Զրույցի ընթացքում նրանք քննարկել են Մերձավոր Արեւելքի անվտանգության և Իրանին հակազդման վերաբերյալ հարցեր։
Բայդենը եւ Լապիդը չեն պատասխանել լրագրողների հարցերին, նշում Է The Times of Israel-ը: Երկկողմ հանդիպման ավարտից հետո քաղաքական գործիչներն անցել են ընդլայնված կազմով խորհրդակցության՝ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ: