Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Կլաարն Ալիևին է փոխանցել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները։ Ալիևը շնորհակալություն է հայտնել ու խնդրել է ողջույններ փոխանցել Շառլ Միշելին։
«Հանդիպմանը մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի առջև ծառացած ականների խնդրի, Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորածների հետ կապված»,-ասվում է հաղորդագրությունում։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևն ընդգծել է Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունն ու Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության։