Երեքշաբթի, 10 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Կանխիկի սահմանափակումը ստվեր չի կրճատելու, այլ լրացուցիչ գլխացավանք է դառնում․ տնտեսագետ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կանխիկի սահմանափակումը ստվեր չի կրճատելու, այլ լրացուցիչ գլխացավանք է դառնում։

Արդեն 15 օր է, ինչ ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որը 300,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքները պարտադրում է իրականացնել անկանխիկ, իսկ առանձին գործարքների դեպքում սահմանվել են ավելի փոքր սահմանաչափեր։ Օրինակ՝ գրավատները 80,000 ՀՀ դրամը գերազանցող վարկը պետք է տրամադրեն անկանխիկ, առողջապահական ոլորտի ցանկացած ծառայության վճար պետք է գանձվի անկանխիկ, խորհրդատվական, փաստաբանական, նոտարական ծառայությունների դիմաց վճարները ևս պետք է լինեն անկանխիկ՝ անկախ դրանց մեծությունից:

Երկրում, որտեղ հասարակության մի զգալի մասը պարզապես չունի բանկային հաշիվ, իսկ բանկային քարտապանների ստվար զանգվածը այն գործածում է ամիսը մեկ անգամ՝ աշխատավարձի կամ կենսաթոշակի ստացման օրը բանկոմատից ողջ գումարը կանխիկացնելու համար, նման սահմանափակումը կենսունակ լինել չի կարող։

Ի դեպ, այս պահին կենսաթոշակառուների մոտ 30%-ը կենսաթոշակը ստանում է կանխիկ։ Նման պարտադրանքը պարզապես գլխացավանք է դառնալու անկանխիկ վճարման գործիքներին չտիրապետող բնակչության մեծ մասի համար։ Փոխարենը կարելի էր տարբեր ծրագրերի միջոցով խթանել բանկային քարտերից օգտվելը, քայլեր ձեռնարկել բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման և անկանխիկ վճարման միջոցներն առավել ակտիվ գործածելու համար։

Ընդ որում, այս պարտադրանքը գլխացավանք է ոչ միայն բնակչության, այլև տնտեսվարողների համար, և խնդիրը բնավ ստվերային գործարքների ծավալը կրճատելը չէ, ինչպես պնդում են պատկան մարմինները։ Որևէ մեկը թող հոդաբաշխ կերպով բացատրի, թե ինչպե՞ս է այս սահմանափակումը նպաստելու ստվերի կրճատմանը։ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ։

Փոխարենը ունենք հետևյալ պատկերը. Հայաստանի Հանրապետությունում գրանցված է մոտ 66.000 ՀԴՄ սարք, որոնցից մոտ 50.000-ի վրա անկանխիկ վճարման հնարավորությունը դեռևս ակտիվացված չէ։ ՀԴՄ սարքի վրա այդ հնարավորության ակտիվացումը տնտեսվարողի վրա լրացուցիչ ֆինանսական բեռ է ենթադրում՝ ամսական նվազագույնը 4.800 դրամ։ Ամենահամեստ հաշվարկներով բիզնեսն ամսական մոտ 1 մլն դոլար է վճարելու բանկերին որպես միջնորդավճար։

Ի դեպ, կանխիկի նկատմամբ որևէ սահմանափակում չկա, անգամ շատ ավելի կայացած բանկային համակարգ, ֆինանսական և տեխնոլոգիական գրագիտության առավել բարձր մակարդակ ունեցող այնպիսի երկրներում ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Դանիան, Նիդերլանդները, Շվեդիան և բազմաթիվ այլ զարգացած երկրներ։ Իսկ այն երկրներում, որոնք այդուհանդերձ որոշակի սահմանափակումներ են կիրառում, սահմանաչափերն անհամեմատ բարձր են. օրինակ՝ Չեխիայում 14.000 եվրո է սահմանված, Բուլղարիայում և Սլովակիայում՝ 5000 եվրո և այլն։

Օբյեկտիվ հարց է առաջանում. Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալու իմաստը ո՞րն է, տնտեսությունում անհարկի դժվարություններ առաջացնե՞լը, թե՞ բանկերին ի հաշիվ քաղաքացիների կամ բիզնեսի հարստացնելը»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img