Երուսաղեմի հայոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նվիրել է հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Ավելի վաղ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպել Երուսաղեմի հայոց պատրիարքի հետ:
Պատրիարք սրբազանը Բայդենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և քննարկել այլ թեմաներ: