ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար (1973 – 1977) եւ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական (1969 – 1975) Հենրի Քիսինջերը կարծում Է, որ ԱՄՆ-ը հաջողության չի հասնի Չինաստանի հետ հարաբերություններում՝ գտնվելով մշտական առճակատման վիճակում: Այդ կարծիքը նա հայտնել Է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հուլիսի 19-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քիսինջերի կարծիքով՝ Միացյալ Նահանգների ղեկավարությունը պետք Է «նկատի ունենա Չինաստանի կայունությունը եւ այն, որ Չինաստանի խնդրից անհնար Է ազատվել»:
«Անհրաժեշտ Է գտնել Չինաստանի հետ գոյակցելու եղանակը»,- նշել Է նա: Ինչպես ընդգծել Է Քիսինջերը, «կարեւոր Է Չինաստանին կամ ցանկացած այլ երկրի թույլ չտալ դառնա համաշխարհային հեգեմոն»: «Բայց դրան անհնար Է հասնել մշտական առճակատման հաշվին»,-ընդգծել Է նախկին պետքարտուղարը:
Ավելի վաաղ Քիսինջերն այն կարծիքն Էր հայտնել, որ ԱՄՆ-ը մտնում Է Չինաստանի հետ դիմակայության դարաշրջան, ինչի պատճառով արեւմտյան քաղաքական գործիչները պետք Է հրաժարվեն ՉԺՀ-ի հնարավոր արեւմտականացման պատրանքներից: Նա նաեւ նշել Է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ լուրջ երկխոսության բացակայությունը «խորին մտահոգությոն Է առաջացնում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: