Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում կստեղծվեն ոստիկանության պարեկային ծառայություններ՝ Երևանի, Լոռու ու Շիրակի մարզերի օրինակով։ Կառավարության նիստին որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։
«Չորս մարզերում պարեկային ծառայություն հիմնելու համար ոստիկանությունը նախատեսում է ձեռք բերել 175 ավտոմեքենա։ Դեռ մայիսին հայտարարված ավտոմեքենաների գնման մրցույթը չէր կայացել, քանի որ մասնակիցներ չէին եղել, որից հետո ոստիկանությունը դիմել է հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան 5 պաշտոնական ներկայացուցիչների, որոնցից միայն «Տոյոտա Երևան»-ն է, որ պատրաստ է եղել պահանջված բնութագրով ու նշված ժամկետներում մեքենաներ մատակարարել։ Մեքենաները ձեռք կբերվեն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից» ընդհանուր առմամբ 3,1 միլիարդ դրամ արժեքով»,–ասաց Վահե Ղազարյանը։