ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 21-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 41 հարց, որից 38-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է.
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին,
— Ազատ վաճառքի հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին,
— Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԱՅԼԵՐ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
— Շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին,
— Ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին եւ այլ հարցեր: