Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) կշարունակի մարդասիրական օգնություն ցույց տալ Աֆղանստանին եւ աջակցել խաղաղության ապահովմանն այդ երկրում: Այդ մասին ասված Է Տաշքենդում ընթացող «Աֆղանստան. անվտանգություն եւ տնտեսական զարգացում» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հղած ուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Միավորված ազգերի կազմակերպությունը կշարունակի աջակցել խաղաղության ապահովմանը, ցույց տալ մարդասիրական օգնություն, օժանդակել կայուն զարգամանը եւ պատշտպանել մարդու իրավունքներն Աֆղանստանում»,- ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում, որն ընթերցել Է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Նորովը:
«Հակազդումն ահաբեկչությանը, մարդու իրավունքների ապահովումը եւ հասարակության կյանքին կանանց ու աղջիկների ակտիվ մասնակցության խրախուսումը կենտրոնական նշանակություն ունեն Աֆղանստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս խաղաղության եւ զարգացման ապահովման համար: Այդ առնչությամբ կենսականորեն կարեւոր Է հարեւան երկրների դերն, ինչպիսին ձեր երկիրն Է, Աֆղանստանի կայունության համար»,- նշել Է Գուտերիշը:
Միջազգային խորհրդաժողովին մասնակցում են Աֆղանստանի խնդրով տարբեր երկրների, այդ թվում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության եւ Իրանի հատուկ ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, միջազգայն ֆինանսական իստիտուտների ներկայացուցիչներ, ընդամենը 100 արտասահմանյան պատվիրակություններ: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Ուզբեկստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Յուսուպ Կաբուլժանովը, խորհրդաժողովի հիմնական խնդիրներն են աֆղանական վեկտորով միջազգային հանրակցության համակարգված գործողությունների, երկրի տնտեսական վերականգնման կոնկրետ առաջարկությունների եւ գործողությունների մշակումը, անհետաձգելի մարդասիրական օգնության ցուցաբերումն աֆղան ժողովրդին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: