Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնաթող եղած ղեկավար Բորիս Ջոնսոնը կարող Է զբաղեցնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշոնն այն բանից հետո, երբ դաշինքի ներկայիս ղեկավար Ենս Ստոլտենբերգը հաջորդ տարվա սեպտեմբերին թողնի իր աթոռը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 27-ին այդ մասին հաղորդել Է The Daily Telegraph թերթը:
Հրատարակության տվյալներով՝ ավագ թորիները պաշտպանում են Բորիս Ջոնսոնի թեկնածությունը որպես ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար: Մինչեւ Ջոնսոնն այդ դերի համար նկատի Էին առնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության նախկին վարչապետեր Թերեզա Մեյին եւ Դեւիդ Քեմերոնին, նշում Է թերթը: