Ուրբաթ, 4 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Կառավարությունը մտադիր է գնալ պետական բուհերի խոշորացման. Հայաստանում կլինի 8 պետական բուհ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ բարձրագույն կրթության բնագավառում բարեփոխումների մեկնարկը այլևս չի կարելի հետաձգել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այդ մասին ասաց Կառավարության նիստի ժամանակ ունեցած ելույթում:

«Ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա սրա համար: Այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր են մնացել: Ընդ որում, պետական բուհերում թափուր է մնացել տեղերի ավելի քան 40 տոկոսը, մասնավոր բուհերում՝ շուրջ 98 տոկոսը: Չնայած կան պետական բուհեր, որոնցում վիճակագրությունը մոտ է մասնավորի ցուցանիշներին: Այսինքն, ունենք պետական բուհեր, որտեղ պետությունը հատկացրել է տեղեր և 90, 92, 94, 98 տոկոսով թափուր են մնացել»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի բուհերը թե ֆիզիկական ենթակառուցվածքի, թե կրթական պրոցեսի մակարդակով հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:

«Երկրում կամ չկան բուհական ստանդարտներ, կամ չեն գործում: Բարձրագույն կրթությամբ դիպլոմով մարդիկ հաճախ անմրցունակ են աշխատաշուկայում»,- ասաց վարչապետը:

Նա հայտնեց, որ Կառավարությունը այս ոլորտում մտադիր է գնալ բուհերի խոշորացման որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով՝ ունենալով առավելագույնը 8 պետական բուհ:

«Այդ բուհերը լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին՝ սկսած կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից մինչև միջազգային կրթական ծրագրերը և որակավորված և պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը»,- եզրափակեց Փաշինյանը:

Փաշինյանը նաև հավելեց, որ Կառավարությունը արդեն կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: «Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ Աշտարակում և միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ: Մեր բուհերը, ըստ այդմ, պետք է գրավիչ լինեն ոչ միայն հայաստանյան, այլ նաև օտարերկրյա ուսանողների համար: Եվ օտարերկրացի ուսանողների թվի շարունակական ավելացումը մեր բուհական համակարգի մրցունակության ամենավստահելի ցուցիչը պետք է դառնա»,- ասաց Փաշինյանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img