Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել Լիզ Թրասը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:
Թրասը միևնույն ժամանակ ընտրվել է նաև որպես իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդ:
Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոններում Թրասի մրցակիցը Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն էր:
Քվեարկությանը մասնակցել են Պահպանողական կուսակցության անդամները: Լիզ
Թրասը ստացել է 81 հազար 326, իսկ Ռիշի Սունակը 60 399 ձայն:
Լիզ Թրասը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնին կփոխարինի սեպտեմբերի 6-ից: