Ֆրանսիայի Վերակառուցման ազգային խորհուրդը (ՎԱԽ), որի առաջին նիստը սեպտեմբերի 8-ին բացվել Է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ, պետք Է թույլ տա հասարակության մեջ փոխհամաձայնության հասնել հանրապետության իրադրությունը գնահատելիս եւ ապագայում կարող Է նպաստել հանրաքվեների անցկացմանը որոշ կարեւոր քաղաքական հարցերի շուրջ: Այդ մասին պետության ղեկավարը հայտարարել Է լրագրողներին՝ այդ նոր քաղաքական կառույցի նիստն սկսվելուց առաջ:
«Վերակառուցման ազգային խորհուրդը միավորում Է ազգի ուժերը,- ասել Է նա:- Մեր առաջին նպատակն Է հասարակությանի մեջ վերականգնելու փոխհամաձայնությունը մեր ժամանակի գլխավոր խնդիրների շուրջ»: Նոր ատյանի գերակա խնդիրների թվում Մակրոնը նշել Է մասնավորապես «կլիմայական եւ ժողովրդագրական անցումը»:
Նրա խոսքով՝ այսօրվա հանդիպման ընթացքում կքննարկվեն դպրոցական կրթության, առողջապահության եւ աշխատանքի տեղավորման հարցերը: Առաջիկա հանդիպումների ընթացքում փոխհամաձայության հասնելուց հեո Մակրոնն սպասում Է աշխատանքների գրաֆիկի մշակում գալիք ամիսների եւ տարիների համար:
Պատասխանելով լրագրողների հարցին այն մի շարք քաղաքական գործիչների մասին, ովքեր բոյկոտել են ՎԱԽ-ի առաջին նիստը, Մակրոնը հայտարարել Է, որ «52 հրավիրվածներից 40-ը եկել Է»,իսկ նրանք, ովքեր գերադասել են անտեսել նիստը, «սխալ են թույլ տվել»:
«Երբ դուք ներկա չեք, չեք կարող ասել, թե ձեզ հետ չեն խորհրդակցել կամ որոշումների ընդունումը կատարվում Է չափազանց ուղղաձիգ: Բացակայողները միշտ ճիշտ չեն: Դա նրանց ընտրությունն Է, ես այն հարգում եմ, դուռը միշտ բաց կլինի (նրանց համար)»,- ասել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: