Ադրբեջանցի մի քանի տասնյակ զինվորներին գերի հանձնվել հրաժարված հայ զինվորին Պաշտպանության նախարարությունը նույնականացնելու աշխատանքներ է սկսել։ Այս մասին Chap.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։
Նրա հաղորդմամբ՝ Պաշտպանության նախարարությունը ամսաթվի ճշգրտման, տեղորոշման եւ անձի նույնականացման աշխատանքներ է սկսել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս լրագրող, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը տեսանյութ էր հրապարակել, որտեղ հրացանով և նռնակով զինված հայ զինվորը փորձել է խանգարել ադրբեջանցիների շարասյան երթը։
Տեսանյութում լսվում է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում համոզել գերի հանձնվել հայ զինվորին՝ խոստանալով, որ չեն սպանի։ Զինվորը հրաժարվում է, գոռալով՝ «Դուք վախկոտներ եք»։ Այնուհետև տեսանյութում կրակոցներ են հնչում։
Տեսանյութը՝ <a href="http://<script async src="https://telegram.org/js/telegram-widget.js?19" data-telegram-post="chaplurer/2904" data-width="100%">Chap.am-ի տելեգրամյան էջում