Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, թե Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գնդակոծել են Արցախի հյուսիս֊արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: Արցախի ՊԲ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11֊ին գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս֊արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հաղորդագրության մեջ։