Քիչ առաջ գերլարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ-ի մոտ, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում զոհված զինծառայողների հարազատները և մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ։
ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին հանդիպելով՝ նրանք մոտեցան պատգամավորին և բացականչեցին՝ «դավաճան»։
«Թուրքերի՞ն ես դիմավորում, դավաճա՛ն»,- ասացին նրանք։
Ակցիայի մասնակիցներից մեկը ջուր լցրեց Աղազարյանի դեմքին, ինչից հետո ոստիկանները նրան բերման ենթարկեցին։