Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին։
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը։ Անձնակազմը հարկադրված է եղել շտապ լքել տեղակայման վայրը։ Գնդակոծության հետեւանքով վնասվել է ռուս սահմանապահների տեղակայման շենքն ու զինտեխնիկան։