Չենք ուզում, որ գաս մեր երեխաների շիրիմին, սրբապի՛ղծ, մի՛ արի։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։
«Այստեղ գտնվող բոլոր ծնողները համաձայն են ինձ հետ, քանի դու կաս, մեր սրբավայրը պղծվում է, մի արի ստեղ, քո ձեռքով սպանել ես այս երեխաներին, հիմա դերասանավարի գալիս, չոքում ես տղեքի դեմը։ Ղալաթ ես անում։ Ես ասել եմ՝ մեր տղաների շիրիմները պետք է մաքուր մնան։ Մեր հերոս տղաները իրենց կյանքը տվել են։ Թող ԱԺ-ի ախոռի դռները փակեն, ավտոմատ վերցնեն գնան Ջերմուկում սահմանը պահեն, թուրքը 12 հոգով սահմանը 10 կմ-ից սարքել են 4․5 կմ»,- ասաց նա։