Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը մանրամասներ է ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման վերաբերյալ։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել․
«Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի:
Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները»,- ասված է հաղորդագրության մեջ։