Հինգշաբթի, 6 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Կյանքից հեռացել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության խմբագիր Հովհաննես Այվազյանը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

72 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանիչ, լրագրող, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության խմբագիր Հովհաննես Այվազյանը:

Հովհաննես Այվազյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հովհաննես Այվազյանը ծնվել է 1950 թվականի մարտի 3-ին Սիղնաղի շրջանի Սաքոբո գյուղում (Վրաստանի Հանրապետություն): Ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, ապա տեղափոխվել Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1979 թվականին: Աշխատել է «Ավանգարդ», «Սովետական Հայաստան», «Հայաստանի Հանրապետություն» թերթերում որպես գրական աշխատող, բաժնի վարիչ: Եղել է «Նոր դպրոց» և «Նաիրի» հրատարակչությունների գլխավոր խմբագիրը: Տարբեր տարիներ համատեղությամբ աշխատել է «Հայություն», «Երկիր ավետյաց», «Երկիր Նաիրի», «Ասպնջակ», «Հայաստան» թերթերում: «Համո Սահյան» ԳՄԿ հիմնադիր անդամ է: Կազմել է մի շարք գրողների (Ջիվանի, Հ. Սահյան, Ս. Եսենին) գրքեր։ Հովհաննես Այվազյանի թարգմանությամբ հայերեն են լույս տեսել Լևոն Օսեփյանի պատմվածքները, Լեոնիդ Ենգիբարյանի «Ծաղրածուն աշունը սրտում», Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին», Քնյուտ Համսունի «Միստերիաներ», Վլադիմիր Ստուպիշինի «Իմ առաքելությունը Հայաստանում» և մի շարք այլ գրքեր: 2014 թվականին Այվազյանն արժանացել է «Արմենպրես» գործակալության «Տարվա բեթսելեր» մրցանակին Գ. Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» թարգմանության համար, 2011-ին արժանացել է «Համո Սահյան» Ոսկե հուշամեդալի, 1987-ին՝ ՀՀ ժուռնալիստների միության մրցանակի։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img