Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Քարտեզները վերանայելու քաղաքականությունը ձախողվելու է. Հունաստանի ԱԳ նախարարի մեսիջը՝ քարտեզները վերասահմանել ցանկացողներին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Երևանում հստակ ուղերձ ուղարկեց այն երկրներին, որոնք փորձում են վերասահմանել քարտեզները. վերանայման քաղաքականությունը ձախողվելու է:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դենդիասն այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի համար հայտարարությունում:

«Հունաստանը շատ անգամներ շեշտել է, որ աջակցում է բոլոր պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և դա, իհարկե, նաև վերաբերում է մեր լավ ընկեր Հայաստանին: Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը»,-ասաց Դենդիասը:

Նա նշեց այն հանգամանքը, որ մի քանի օր առաջ Հայաստանի տարածքը ռմբակոծվում էր ադրբեջանական ուժերի կողմից: Նա Հունաստանի համերաշխությունը հայտնեց Հայաստանի ՀՀ կառավարությանը և ժողովրդին:

«Ես կցանկանայի նաև հստակ ուղերձ ուղարկել այն երկրներին, որոնք փորձում են վերասահմանել քարտեզները: Եվ իմ ուղերձը հետևյալն է՝ վերանայման քաղաքականությունները կձախողվեն: Ես կնշեմ ևս մի այդպիսի ուժի՝ Թուրքիային, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից, որպեսզի անհարգալից լինի կայունության նկատմամբ: Մենք վկա ենք նաև թուրքական հռետորիկայի, թույլ տվեք ասել, որ Թուրքիան նաև դեմ էր այն բանին, որ Հունաստանը մի քանի պաշտպանական զենքեր է ուղարկում հունական կղզիներ: Եվ սա արվում է այն պայմաններում, երբ Հունաստանը գործում է իր պարտավորությունների շրջանակներում, և այս պարտավորությունները բխում են Լոզանի համաձայնագրից»,-ընդգծեց Հունաստանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Թուրքիան դեմ է, որովհետև Հունաստանը թույլ չի տալիս, որ իր տարածքներն անպաշտպան մնան:

Ըստ նրա՝ Թուրքիան այս պահին սպառնում է պատերազմ սկսել Հունաստանի դեմ: ԱԳ նախարարը ընդգծեց՝ Հունաստանը պատրաստ է և ցանկանում է սկսել կառուցողական երկխոսություն Թուրքիայի հետ՝ միջազգային իրավունքի շրջանակներում, նաև պատրաստ է պաշտպանել իրեն ու իր իրավունքները:

ԱԳ նախարարները Երևանում քննարկել են նաև Կովկասում անվտանգության մարտահրավերը:

«Մեր դիրքորոշումը ԼՂ-ի վերաբերյալ մնում է անփոփոխ, մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում: Միջազգային իրավունքը «Սուրբ կտակարանն է» միջազգային հարաբերությունների և քաղաքականության համար: Այս տեսակետից մենք ողջունում ենք նաև վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով առաջարկել է նոր մոտեցում այս տարածաշրջանում նոր ապագայի համար»,-ասաց Հունաստանի ԱԳ նախարարը:

Սակայն նա ընդգծեց, որ լուծումները և խաղաղությունը չեն կարող կառուցվել այն պայմաններում, երբ կա ուժի կիրառման սպառնալիք: Հունաստանը կշարունակի աջակցել երկկողմ բանակցությունները սկսելուն: Նիկոս Դենդիասը հավելեց՝ հավատում են, որ մարդասիրական խնդիրները պետք է լուծվեն անհապաղ, մարդասիրական իրավունքը պետք է հարգվի:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img