Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Արման Թաթոյանը միջոցներ է ձեռնարկում՝ Google-ի հավելվածներում վերացնելու Սյունիքում մի շարք համայնքների տեղանունների ադրբեջաներեն տարբերակները

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը պարզել է, որ Google Map և Google Earth հավելվածներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մի շարք համայնքների տեղանուններ նշված են ադրբեջաներեն ու ադրբեջանական տեղանուններով։ Առիթը եղել է Սիսիան քաղաքի բնակիչներից մեկի ահազանգը «Թաթոյան» հիմնադրամին:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված դպրոցներ, այգիներ, հրապարակներ և այլն: Օրինակ «Որոտան» գետը նշված է ադրբեջանական անվանումով՝ «Bazarçay» կամ Սիսիանի զբոսայգին անվանակոչված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով կամ Աթաթուրքի անունով, կամ Սյունիքի մարզպետարանի տեղանքը նշված է միայն ադրբեջաներենով՝ «Zəngəzur Vilayəti Administrasiyası» և այլն: Անգամ փորձ են արել փոխել Սիսիան քաղաքի անունը Qarakilise: Ակնհայտ է, որ տեղի ունեցածն ադրբեջանական իշխանությունների միջամտությամբ է: Սրանով, նախ, փորձ է արվում հոգեբանական ճնշումների ենթարկել Հայաստանի ժողովրդին ու հատկապես կոնկրետ բնակավայրի բնակիչներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ այդ կերպ փորձ է արվում կեղծիքներով աշխարհին ներկայացնել, թե իբր Սյունիքն ադրբեջանական է` ադրբեջանական իշխանության բացարձակ կեղծ թեզը: Ի վերջո, փորձ է արվում լեգիտիմացնել ադրբեջանական հարձակումները և հանցավոր ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Նմանատիպ մոտեցմամբ ադրբեջաներենով են նշված նաև տեղանուններ Մեղրիում, Կապանում։

«Թաթոյան» հիմնադրամը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հետ համագործակցությամբ, արդեն իսկ կապի մեջ է «Google» ընկերության հետ և միջոցներ է ձեռնարկում խնդրի լուծման ուղղությամբ։ Ձեռնարկված միջոցների արդյունքում որոշ կեղծ անուններ արդեն փոխված են:

Այս եղանակով չփոխվելու դեպքում ամերիկյան գործընկեր հայ փաստաբանների հետ միջոցներ կձեռնարկվեն ադրբեջանական կեղծիքները վերացնելու պահանջով դատական գործընթացներ սկսելու ուղղությամբ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img