Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին մշտապես Արցախի կողքին լինելու և սոցիալական տարբեր ծրագրերում գործուն մասնակցություն ունենալու համար, ընդգծել, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում նա առաջիններից էր, ով հանդես եկավ բնակարանաշինության բարեգործական ծրագրի անհատական նախաձեռնությամբ:
Վարդան Նազերյանն իր հերթին շնորահակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար, հավաստիացրել, որ հատկապես այս դժվարին ժամանակահատվածում Արցախում իրականացվող աջակցության ծրագրերը շարունակական են լինելու:
Հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հանրապետության նախագահը բարերարին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: