Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Ոչ Կառավարությունը և ոչ էլ Ազգային ժողովն իրավասու չեն Հայաստանի տարածքի փոփոխության հարց լուծել․ Արա Զոհրաբյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ


«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ համարելով Հայաստանի իշխանության՝ Հայաստանի և Արցախի հետ կապված (1) կործանարար բանակցային ընթացքը և (2) հրապարակային դիրքորոշումները, հարկ է համարում տեղեկացնել հանրությանը՝

  1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով: Հայաստանի վարչապետը, կառավարությունը և նույնիսկ Ազգային ժողովն իրավասու չէ Հայաստանի տարածքի փոփոխության հարց լուծել:
  2. Հայաստանի իշխանությունը չի կարող (իրավունք չունի) Արցախի ժողովրդի պաշտպանությունից հրաժարվել, կամ ընդունելի համարել միջազգային կամ ներքին որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:
    Այս խնդրի պատմական և բարոյահոգեբանական կողմին չանդրանդառնալով, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի որոշ ներկայացուցիչների այդօրինակ հրապարակային դիրքորոշումները հակասում են նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 08.07.1992թ. թիվ 0663-1 որոշմանը, ըստ որի Հայաստանի օրենսդիր մարմինը որոշել է՝
    1) Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը.
    2) Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:
  3. Թուրքիայի հետ սիրախաղը հանգեցնելու է նաև Թուրքիա-Հայաստան սահմանների պաշտոնական ճանաչմանը և 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելուն:
    Հատկանշական է, որ Հայաստան-Թուրքիա սահմանների հետ կապված վերջին միջազգային պայմանագիրը՝ Կարսի պայմանագիրը Հայաստանի կողմից վիճարկման հիմքեր ունի: Մասնավորապես, Խորհրդային Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ չի հանդիսացել և չի ունեցել անկախ որոշումներ կայացնելու կարողություն:
    Պարզ երևում է, որ Հայաստանի իշխանության թշնամասիրությամբ պայմանավորված ընձեռնված հնարավորությունն օգտագործելով Թուրքիան լուծում է նաև այդ խնդիրը:
    Հ.Գ. Միջազգային հանրությանը տեղեկացնում ենք, որ խաղաղության այս ճանապարհը բովանդակային առումով կեղծ է, չի համապատասխանում Հայաստանի և Արցախի ժողովուրդների կամքին, գիտակցությանը և պատմական հիշողությանը, հետևաբար նման իրավասություն և վստահություն չունեցող վարչապետի հետ ծրագիր իրականացնելն ապագա չունի:
    «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
    ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆ

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img