Կառավարությունը մտադիր է հրաժարվել եռամսյա հավաքների անցկացումից։ Փոխարենը, ինչպես տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հավաքները դառնում են 25-օրյա. «7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն»։
Նրա խոսքով, շուտով կարգը կլինի և առաջիկա հավաքները կլինեն 25-օրյա. «Եւ դա կլինի պարտադիր ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար»։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ քաղաքացիներին հնարավորություն կտրվի ընտրել հավաքի ժամկետը։