Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ ծառայողները ներխուժել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործին։ ՀՀ գլխավոր դատախազն արդեն միջնորդություն ներկայացրել է ԲԴԽ՝ պահանջելով անձեռնմխելիությունից զրկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու նպատակով։
Նույն գործի շրջանակներում ձերբակալվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, որը հայտնի է մի շարք աղմկահարույց քաղաքական գործերով պաշտպանություն իրականացնելով։ Դատախազությունից հայտնել էին, որ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել, որը փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
