Հոկտեմբերի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ ստացվել, որ Վայոց ձորի մարզի գյուղերից մեկի տան անասնագոմում տղամարդու դի կա կախված։
Ինպչես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տան անասնագոմում խոտի հակի թելով կախված վիճակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 44-ամյա Զորայր Դ․-ի դին։
Ըստ հարազատների հայտարարության՝ վերջինս ինքնասպան է եղել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Զորայր Դ-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։