Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը:
«Իհարկե, մենք հստակ ներկայացրել ենք մեր շահագրգռվածությունը և ցանկանում ենք տեսնել կայուն Հարավային Կովկաս, տարածաշրջան, որտեղ մենք կարող ենք աշխատել և Հայաստանի, և Ադրբեջանի հետ այդ երկու երկրների միջև լարվածության, ինչպես նաև ցանկացած հնարավոր լայնամասշտաբ լարվածության դեէսկալացիայի ուղղությամբ»,- ասել է Փրայսը:
Փրայսը չի մեկնաբանել լրագրողի հարցը Ադրբեջանի հետ սահմանին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անցկացրած զորավարժությունների վերաբերյալ: