Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ես պատրաստվում եմ կապիտուլյացիա ստորագրել, ուրեմն այդ նախադասությունն ասելուց առաջ հանրությունից պետք է ներողություն խնդրեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա անվանելու համար․ Նիկոլ Փաշինյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Նիկոլ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը համարում է շատ կարևոր փաստաթուղթ, որում արձանագրված են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ի գոյությունը, խաղաղապահների տեղակայումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի իր ելույթում:

«Առաջինն՝ արձանագրված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Լեռնային Ղարաբաղի շփման գծի գոյությունը, խաղաղապահների տեղակայումը՝ որպես անվտանգության երաշխավոր, Լաչինի միջանցքի գոյությունը՝ որպես ԼՂ-ի և Հայաստանի կապի միջոց, արձանագրված է ապաշրջափակման օրակարգը, փախստականների իրավունքները և այլն»,-ասաց Փաշինյանն՝ այլ բան համարելով այն, թե ինչպես և ինչ կերպ է կատարվում այդ եռակողմ արձանագրությունը:

Նա նկատեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը որոշ ուժերի կողմից գնահատվել է որպես կապիտուլյացիա:

«Հիմա այդ նույն ուժերը կրծքով պաշտպանում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ասելով, որ չի կարելի կորցնել այդ փաստաթղթում առկա ձեռքբերումները: Եվ այսօր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին 2020-ի նոյեմբերի 9-ին «կապտուլյացիա» ստորագրելու մեջ, հիմա էլ ասում են, որ ես առաջիկայում պատրաստվում եմ առաջիկայում «կապիտուլյացիա» ստորագրել: Պատմությունը չի տեսել, որ նույն իշխանությունը, նույն երկիրը 2, 3 անգամ կապիտուլյացիա ստորագրի: Այսինքն, եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա է, ուրեմն վերջ՝ էլ կապիտուլյացիա ստորագրելու հնարավորություն չկա: Եթե կապիտուլյացիա ստորագրելու հնարավորություն կա, ուրեմն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ»,-ասաց՝ Փաշինյանը:

Նա առաջարկեց արձանագրել հետևյալը. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ես պատրաստվում եմ կապիտուլյացիա ստորագրել, ուրեմն այդ նախադասությունն ասելուց առաջ հանրությունից պետք է ներողություն խնդրեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա անվանելու համար: Դա պարզ գրագիտության հարց է, իսկ եթե այդ մարդիկ ներողություն չեն խնդրում, ուրեմն իրավունք չունեն հանրությանն ահաբեկել ու ահազանգել նոր կապիտուլյացիաների մասին, քանի որ պատմության մեջ կապիտուլյացիա՝ երկրի, կամ՝ առավել ևս իշխանության պատմության կյանքում, լինում է մեկ հատ: Կրկին ընդգծում եմ՝ այս հարցում մեր ընդդիմախոսները պետք է կողմնորոշվեն»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img