Կիրակի, 19 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Համաձայնել ենք ԼՂ կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգելու՝ ռուսական հայեցակարգին, մեր կառավարության քաղաքականությունը համապատասխանում է այս մոտեցմանը. Փաշինյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԱԺ-ում պետբյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձ է կատարել նաև Արցախի հարցի լուծման ռուսական և արևմտյան հայեցակարգերին՝ նշելով․

«Տեղյակ եք, որ կա ռուսական առաջարկ կամ հայեցակարգ և կա ոչ ռուսական հայեցակարգ։ Փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում ռուսական հայեցակարգի հետ։ Դա իհարկե այդպես չէ։ Քանի որ հայեցակարգերի հեղինակները արդեն ներկայացրել են հայեցակարգերի նրբությունները, ես կարող եմ անդրադառնալ դրանց։ Ռուսաստանի մեր գործընկերների կարծիքով ճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել՝ մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի, առաջարկի իմաստը այն է, որ կարգավիճակի հարցը հետաձգվի»,- ասաց Փաշինյանը։

Վերջինս անդրադարձավ այն հարցին, թե որքանով է ՀՀ կառավարության քաղաքականությունը համապատասխանում այդ տեսլականի հետ։

«Պետք է ասեմ, որ լիարժեք և հարյուր տոկոսով է համապատասխանում։ Կա հարցի երեք կոմպոնենտ՝ ԼՂ հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ։ Մենք համաձայնվել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ հիմա չարժե այդ թեման փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով Սոչիի եռակողմ հայտարարության՝ Փաշինյանը ընդգծեց, որ մինչև վերջին պահը հայկական կողմը պնդել, որ հղում կատարվի ռուսական առաջարկներին։

«ՌԴ մեր գործընկերների հորդորով ամեն դեպքում փորձել ենք ավելի ճկուն լինել և վիճակը չդարձնել փակուղային»,- ասել է Փաշինյանը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img