Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Լեռնային Ղարաբաղի հակամարտության 30-ից ավելի տարիները հսկայական մարդկային և նյութական կորուստների են հանգեցրել. Բլինքեն

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Միացյալ Նահանգների աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ եռակողմ հանդիպումից առաջ ունեցած ելույթում Էնթոնի Բլինքենն ընդգծել է, որ ուղիղ երկխոսությունը իրապես կայուն խաղաղության հասնելու լավագույն ճանապարհն է, և իրենք ուրախ են, որ աջակցում են այդ երկխոսությանը:

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու սուվերենությանը, և 1991 թվականին անկախության վերականգնումը կենսականորեն կարևոր պահ էր երկու երկրների իրավունքների երաշխավորման տեսանկյունից, իրավունքներ, որոնց մենք վճռականորեն աջակցում ենք: Կարծում եմ նաև արդարացի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության 30-ից ավելի տարիները հանգեցրել են հսկայական մարդկային, նյութական կորուստների՝ կորսված կյանքեր, խորը սպիներ: Բայց այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, երկու երկրների իրական և խիզախ քայլերն են անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղության ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են հանուն Հարավային Կովկասի պայծառ ապագայի, ապագա խաղաղության»,- նշել է Բլինքենը:

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, կանի հնարավոր ամեն ինչ՝ այդ ջանքերին աջակցելու, կողմերի հետ կայուն խաղաղության ճանապարհով քայլելու համար: «Սա, ես կարծում եմ, ավելի լավ, ավելի պայծառ ապագայի խոստում է: Եվ ես ողջունում եմ ձեր և ձեր կառավարություններին այն խիզախության և վճռականության համար, որ ցուցաբերում եք այդ նպատակին հասնելու համար»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img