Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը որակել է հուսադրող: Կլաարն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: Կլաարն ընդգծել է, որ նախորդ օրը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարևոր հանդիպում են ունեցել։
«Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությունը երկկողմ խաղաղության պայմանագրի առարկայական բանակցային գործընթացին հուսադրող է»,-նշել է նա:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նոյեմբերի 7-ին հանդիպում էին ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվել էին Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։