Օրվա իշխանությունը մեր երկիր բերել, հասցրել է անդառնալիության կետի, որը հետո դժվար է շտկել, եթե այս իշխանություններըք հեռացած լինեին երկու տարի առաջ, ապա այսօր այն իրավիճակը, որ կա, չէինք ունենա։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պագամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հարցին, թե կա՞ վերջնական որոշում ԱԺ վերադառնալու մասին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ վերջնական որոշման մասին խոսք չկա, կան տարբեր քննարկումներ․ «Մեր նախկին հայտարարությունը, որ ընդիդմությունը խորհրդարանում պետք է լինի իր օրակարգով, այս պահի դրությամբ որևէ բան չի փոխվել, կան տարբեր տիպի քննարկումներ, եթե լինի որոշում, ընդդիմությունն այդ մասին կհայտնի»։