Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում մահացած հայտնաբերված 31-ամյա կնոջ եւ նրա երկու անչափահաս երեխաների մարմինների վրա հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքի հարվածի հետքեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը։
«Տեղի ունեցածը սպանություն է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով(սպանություն) եւ նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ (անչափահասի սպանություն) կետերով»,- նշեց Թադեւոսյանը։