Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն այսօր՝ նոյեմբերի 10-ին ակցիա է իրականացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության առջև։
Ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատան աշխատակիցներին են փոխանցել Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության 29.10.2022 թվականի ՌԴ հայաստանյան ներկայացուցչական մարմիններին և ռուսահայությանն ուղված բաց նամակը, պահանջելով որպեսզի դեսպանատունը նամակներն հասցնի Ռուսաստանի Դաշնության ազգությամբ հայ գործարար և մշակութային համայնքի ներկայացուցիչներին`
• Ալբերտ Ավդոլյանին
• Արտյոմ Խաչատրյանին
• Արա Աբրահամյան
• Արթուր Ասատրյանին
• Սերգեյ Գալիցկիին
• Սերգեյ Համբարձումյանին
• Սերգեյ Սարկիսովին
• Նիկոլայ Սարկիսովին
• Նորայր Թևանյանին
• Գենադի Ստեփանյանին
• Գարեգին Ղևոնդյանին
• Գագիկ Զաքարյանին
• Ռուբեն Վարդանյանին
• Կարեն Կարապետյանին
• Սամվել Կարապետյանին
• Դանիլ Խաչատուրովին
• Կամո Հայրապետյանին
• Արսեն Աբրամյանին
• Վահե Ավանեսյանին և այլոց։
Նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանի խոսքով՝ այսօր հոսանքն հակառուսականությունն է, միլիոնավոր դոլարներ են «ներդնում», որպեսզի Հայաստանին և հայությանը ներքաշեն հակառուսականության բլոկի մեջ։
«Հասկանալով այդ ամենի վտանգավորությունն ու աղետալի հետևանքները Հայաստանի պետականության համար՝ հարկ եմ համարում մերժել հակառուսականության տարածումը, այսօր էլ հանուն հայի և Հայաստանի հարկ եմ համարում այդ հոսանքին հակառակ գնալ։ Դժվար է ուղին, խոչընդոտներով ու որոգայթներով լի, սակայն այն անցնել է պետք, պետք է համախմբել ողջամիտ ու գիտակից հայությանը, պետք է բարձրացնել ընկած Հայաստանը»,- նշեց Վահագն Չախալյանը։