Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ռուսական պատվիրակության հետ։
«Նախագահը չի պատրաստվում շփումներ ունենալ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հետ», — ասել է Սալիվանը։
Մեծ քսանյակի գագաթնաժողովն անցկացվելու է նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում: