Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղակայված ԵՄ դիտարդական առաքելության ներկայացուցիչները փաստաթղթավորել են Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ամենօրյա հարձակումները:
Մարուքյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Հայաստանում վերջերս տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության կողմից փաստաթղթավորվել են Ադրբեջանի ամենօրյա հարձակումները Հայաստանի սուվերեն տարածքի վրա: Առաքելությունը ԵՄ-ի և այլոց համար հստակ կդարձնի, որ այդ հարձակումները չհրահրված են և Ադրբեջանի կողմից լավ պլանավորված ահաբեկչական գործողություններ են հայկական պետականության դեմ»,- գրել է Մարուքյանը: