Շաբաթ, 7 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «սադրանքի», Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացին «խոչընդոտելու» մեջ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի Սենատին մեղադրել է «սադրանքի» եւ Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման գործընթացին «խոչընդոտելու» մեջ։ Այսպիսով Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի Սենատի կողմից բանաձեւի ընդունմանը, որը ենթադրում է պատժամիջոցներ Բաքվի դեմ։

Հիշեցնենք, որ երեկ ընդունված բանաձեւը ենթադրում է պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացում, երկու երկրների միջեւ շարունակական խաղաղության հասնելուն ուղղված նախաձեռնության սատարում։

«Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւը բացարձակ հեռու է ճշմարտությունից, արտացոլում է կեղծ եւ զրպարտչական դրույթներ եւ կրում է բացահայտ սադրիչ բնույթ, ծառայում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի խաթարմանը»,-ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը։

Այնուհետեւ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ «Սենատի կողմից ընդունված եւ ոչ մի իրավական ուժ չունեցող բանաձեւը հստակ ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ եւ միակողմանի քաղաքական դիրքորոշումը»։ «Բանաձեւում նշված մտացածին պնդումները ցույց են տալիս, որ դրա հեղինակներին հայտնի չեն պատմական փաստերն ու տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Ինչ վերաբերում է այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղ» ձեւավորման մասին, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք հանդիսացող Ղարաբաղյան տարածաշրջանն Ադրբեջանի անբաժանելի մասն է, այդ տարածաշրջանում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն Ադրբեջանի ներքին գործն է, եւ նրանց անվտանգությունը կապահովվի Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան։ Խրախուսելով Հայաստանում ռեւանշիստական ուժերին՝ Սենատի այս բանաձեւը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը եւ առաջընթացին եւ հեռու է բանաձեւում նշված «կայուն խաղաղության սատարումից»»,-ասվում է հայտարարության մեջ։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img