Հայկական Արժեքների պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության պահանջը ՀՀ իրավապահ մարմիններից:
Սույն թվականի Նոյեմբերի 22-ից Նոյեմբերի 23-ը Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենա ՀԱՊԿ հերթական նիստը:
Մեզ հասած հավաստի տեղեկություններով, վերջին օրերին հայկական հայտնի շրջանակներ՝ որոնք Հայաստանում սպասարկում են այլ պետությունների շահերը, կազմակերպում են հակառուսական ակցիաներ:
Այս առիթով Հայկական Արժեքների պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնությունը խստագույնս պահանջում է ՀՀ իրավապահ մարմիններից՝ ՀՀ Ոստիկանությունից, ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունից և պատկան մարմիններից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և կանխել ՀԱՊԿ նիստի առիթով ՀՀ այցելող բարձրաստիճան պաշտոնեաների և հատկապես ՌԴ ղեկավարների նկատմամբ քաղաքական ոտնձգությունները:
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է, միաժամանակ այն այս պահին Արցախահայության անվտանգության միակ երաշխավորն է, ուստի այս պահին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը հասցված ցանկացած վիրավորանք համազոր է հայկական շահերին հարվածելուն:
Նկատի ունենալով Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դիմագրաված վտանգները, պահանջում ենք արգելել բողոքի հավաքները և երթերն այն վայրերում, որտեղ անցկացվելու են ՀԱՊԿ-ի միջոցառումները, միաժամանակ նաև արգելել սադրիչներին պարզել՝ բացի Հայկական դրոշներից, այլ երկրների դրոշները հասարակական վայրերում և հատկապես ՀԱՊԿ պատվիրակությունների երթուղիներում:
Հայտարարում ենք, որ եթե Հայստանում օտար ֆոնդերից սնվող ազգադավ շրջանակներին ընձեռնվի ազատություն՝ քար գցելու Հայ եւ Ռուս ժողովուրդների հարաբերությունների վրա, ապա մենք համոզվելու ենք, որ ՀՀ ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեղսակից են՝ Հայության տարածաշրջանում բացարձակ մեկուսացման ընթացքին: Այդ դեպքում, միջոցառումների ավարտից հետո ստիպված կլինենք ինքներս վերջ տալ ազգադավ այս շրջանակների արդեն սահմաններն անցնող հակահայ, սանցարձակ եւ աղետաբեր գործողություններին: