Շաբաթ, 15 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Արցախում առաջարկում են պետական դավաճանության և լրտեսության համար սահմանել խստագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 22-ին հրավիրել է հերթական նիստը: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:

Ինչպես Օրակարգում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր:

Ըստ հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի՝ պետական դավաճանության և լրտեսության ծայրահեղ վտանգավորությունը պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրի համար, մասնավորապես՝ ռազմական դրության պայմաններում, անհրաժեշտություն է առաջացրել վերանայել ներկայիս կարգավորումները և սահմանել խստագույն պատիժ:

Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է «Պետական դավաճանությունը» և «Լրտեսությունը» հոդվածներում սահմանված պատիժն ավելի խստացնել: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում, պետական դավաճանության դեպքում կսահմանվի տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, իսկ լրտեսության դեպքում տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ խստագույն պատիժ:

Նախագծի վերաբերյալ Արցախի Հանրապետության աշխատակազմի փորձագիտական ծառայության կողմից առաջարկություններ չեն եղել:

Օրինագիծը դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ առաջիկա հերթական նիստի քննարկմանը:

«Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ԱԺ գլխադասային հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Արցախի պետական վերահսկողական ծառայության պետ Մհեր Աբրահամյանը:

Ծառայության պետի փոխանցմամբ՝ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից պետական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանել Ծառայության լիազորությունները, գործառույթները, կարգավորել Ծառայության աշխատակիցների սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները, սահմանել Ծառայության աշխատակիցների վարքագծի հատուկ կանոնները:

Նշվում է, որ Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում կապահովվի նաև Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության բնականոն, արդյունավետ գործունեությունը,կերաշխավորվի հանրային իշխանությունների թափանցիկ գործունեությունը, մասնավորապես՝ ֆինանսական թափանցիկ գործունեությունը:

ԱԺ փորձագիտական ծառայության եզրակացությամբ՝ նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտություն չկա:

Փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img