Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարներն այսօր Երևանում քննարկելու են Հայաստանին համատեղ օժանդակություն ցուցաբերելու հարցը։
Երեւանում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստը, նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը։