Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է և հետագայում էլ ամեն բան կանի հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը նպաստելու և խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում համար:
«Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է, այլև անընդհատ ընդգծում է իրավիճակի կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում երկու երկրներին օգնելու պատրաստականությունը», -պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը հարթակ կտրամադրի այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը հրաժարվել է Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, քանի որ դրան Հայաստանի վարչապետի առաջարկով պետք է մասնակցեր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:
Պեսկովը նաև նշել է, որ կարճաժամկետ հեռանկարում նման հանդիպում նախատեսված չէ։