2022 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատանը հանդիպել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Կուսակցության ներկայացուցիչները կարևորել են հայ-չինական հարաբերությունները, շնորհավորել են ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի կուսակցության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: