Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորը՝ Արմեն Փաշինյանին, վրաերթի ենթարկելու դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի 1-ին մասի (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով։