Չի բացառվում, որ մինչև տարեվերջ տեղի ունենա Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպում, այսօր խորհրդարանում հայտարարեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Երևանը ստացել է Բաքվի առաջարկների 3-րդ փաթեթը և այժմ ընթանում է քննարկումների 3-րդ փուլը, ասաց էդուարդ Աղաջանյանը։
«Այո, ճիշտ է՝ հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք ըստ էության արձագանք են հայկական կողմի առաջարկների, բայց, այո, ճիշտ է՝ հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները: Իսկ ինչ վերաբերում է երկրների ղեկավարների կամ արտաքին գործերի նախարարների մակարդակով հնարավոր հանդիպմանը նախքան տարեվերջ, կարծում եմ, այո, չի կարելի բացառել», — ընդգծեց Աղաջանյանը: