Խաղաղության հաստատմանը կամ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները ակտիվ փուլում են, մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները և հանդես կգանք մեր հերթական առաջարկներով։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ցավոք կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում շատ հեռու են իրարից, բայց բանակցությունները հենց նրա համար են, որ կարողանան հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել։ Առայժմ միմյանց համար կան անընդունելի բաներ»,- ասաց Միրզոյանը։