Ուրբաթ, 27 Հունվարի, 2023
- Գովազդ -spot_img

Արդեն մեռել եմ, է՞լ ինչ եք ուզում անել ինձ. Բաքվի բանտից ահազանգում է լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը․ «Ազատություն»

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Բաքվում բանտված Վիգեն Էուլջեքյանի մայրը՝ տիկին Բեատրիսը, որդու հետ մեկ շաբաթ առաջ է խոսել. — «Ըսավ՝ բան մը ըրեք, ինձի ազատեք հոստեղեն։ Ձայնը տխուր է, շատ տխուր է, լալու պես կխոսի»։

«Ազատությունը» գրում է, որ Վիգենի մայրը տագնապած է, ասում է՝ նրա կյանքին վտանգ է սպառնում, հիվանդ է։

Վիգենի կինը՝ Լինդա Էուլջեքյանը նույնն է պնդում. — «Վիգենը 95 կգ էր, հիմա 45 է դարձել: Վիգենը հիվանդ է, հաց չի ուտում։ Կարմիր խաչը ասել է, որ հնարավորություն ունեն բոլոր գերիներին ուտելիք ուղարկել։ Հիմա ես նույնպես իր համար ծանրոց եմ պատրաստում»։

Լինդան ծանրոցի պարունակությունն է ցույց տալիս, դուստրը ՝ Քրիստինն է ընտրում մթերքը, հրահանգել են, որ տուփերը միայն անգլերեն կամ թուրքերեն տառերով պիտի լինեն, արաբերեն ոչ մի բառ։

Վիգենի կինն արաբախոս է, բայց ամուսնու հետ պետք է այդ լեզվով չխոսի. սա նույնպես Բաքվի բանտապահների պահանջն է. — «Վիգենը ամիսը մեկ անգամ զանգահարում է՝ 50 վայրկյանով։ Վերջին հեռախոսազրույցի ժամանակ, ցանկանում էր արաբերեն խոսել և ինչ որ բան փոխանցել, իրեն արգելում էին։ Այդ ժամանակ գոռոցներ լսեցի… Վիգենը ասաց՝ արդեն մեռել եմ, է՞լ ինչ եք ուզում անել ինձ»։

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Շուշիում էր վերաբնակվել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ։ Գերեվարվեց եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ Մարալ Նաջարյանի հետ Բերձոր, ապա Շուշի էին գնում՝ անձնական իրերի հետևից, պաշտոնական լրատվությանը հետևել ու այդտեղ Շուշիի գրավման մասին ոչինչ չէին գտել։

Վիգենն ընդամենը մեկ շաբաթ էր առաջնագծում եղել, բայց պաշտոնական Բաքուն նրան ներկայացրեց որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան ու դատապարտեց 20 տարվա ազատազրկման։

Լինդան լիբանանյան բոլոր հեռուստաալիքներով խնդրում է ազատ արձակել ամուսնուն, դիմում է Լիբանանի ու Հայաստանի իշխանություններին. — «Ուզում եմ, որ Հայաստանի իշխանությունն էլ խոսի Վիգենի մասին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img