Չորեքշաբթի, 8 Փետրվարի, 2023
- Գովազդ -spot_img

Կա ընդամենը մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ունեն․ Արմեն Գրիգորյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Կա ընդամենը մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ունեն, դա Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում ՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ խաղաղության հնարավոր պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցին:

Պատգամավորի հարցը խաղաղության պայմանագրի համար ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին պատասխան առաջարկների վերաբերյալ էր, որին հայկական կողմը դեռ պետք է պատասխան առաջարկներ ներկայացնի: Խամոյանը հետաքրքրվեց այդ տեքստի մանրամասներով:

Գրիգորյանն ասաց, որ, բանակցային առանձնահատկությունը հաշվի առնելով՝ չեն հրապարակել, սակայն հայ ժողովրդին հայտնի են բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև: «ԼՂ հիմնախնդիրն է, չդելիմիտացված և չդեմարկացված սահմանն է, որ փորձում ենք դելիմիտացնել ու դեմարկացնել, ապաշրջափակումն է, և կան հումանիտար հարցեր: Եվ քննարկումներն ընդհանուր առմամբ հենց այս ուղղություններով են»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Խամոյանը նկատեց՝ փաստորեն տեքստն արդեն երեք խմբագրում է անցել, հետաքրքրվեց՝ կա՞ մի բան, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ:

«Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա: Այդ կետը դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է: Մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»,-ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նաև ընդգծեց այն փաստը, որ Ադրբեջանը հաճախ բանակցություններից հետո հայտարարում է մի բան, որն իրականության հետ կապ չունի:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img