Ուրբաթ, 7 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Հայաստանի ժուռնալիստների միության դիրքորոշումը՝ «Հրապարակ» օրաթերթի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացների վերաբերյալ 

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Դեկտեմբերի 9-ին տեղեկացանք, որ  Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի օգտին կայացված վճիռը՝ գործն ուղարկելով ընդհանուր իրավասության դատարան ամբողջ ծավալով նոր քննության: 

Վերաքննիչ բողոքը ներկայացրել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, որի դեմ օրաթերթը հայց էր բերել: 

Հիշեցնենք, որ հայալեզու վրացական դոմեյնով կայքը՝  factcheck.ge-ն, համագործակցելով հայկական media.am կայքի հետ, սկսել էր պայքարել, իրենց հավաստիացմամբ՝ ապատեղեկատվության, բայց իրականում՝ ընտրողաբար թիրախավորված որոշ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի դեմ՝ իբրև թե կեղծ լուրեր, մանիպուլյատիվ հոդվածներ հրապարակելու համար: 

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը», որի շրջանակներում էլ գործում է նշյալ media.am կայքը, մամուլի նկատմամբ դատավորի դեր էր ստանձնել, այն էլ՝ անչափ կասկածելի՝ լրագրողական հանրությանն անհայտ չափանիշներով ու սկզբունքներով։

Եվ չնայած այդ կազմակերպությունը ստեղծման օրվանից  որդեգրել է մարդու հիմնարար իրավունքի՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու ազատության իրացմանը խթանելու, հասարակության համար բազմազան, բազմակարծիք և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, ազատ, պատասխանատու և պրոֆեսիոնալ մեդիայի գործունեությանը և զարգացմանն աջակցելու քաղաքականությունը, նրանց հիմնադրած  լրատվական-վերլուծական media.am կայքէջը գործիք դարձրած՝ սուբյեկտիվ ընտրությամբ, անորոշ պայմաններով, առանց չափանիշների հստակեցման, լրատվամիջոցների համար հիմքերի ներկայացման,  առանց մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրության, փորձագետների հետ քննարկման, իրենց կարծիքով՝ կեղծ լուրեր և մանիպուլյատիվ հոդվածներ հայտնաբերելով՝ դրանց հետ կապված՝ միջնորդավորված տեղեկատվություն են փոխանցում Ֆեյսբուք սոցիալական ցանցին, որն էլ արգելափակել էր հայաստանյան բազմաթիվ կայքերի ֆեյսբուքյան էջերը, դադարեցրել գովազդը, սահմանափակել հրապարակումների հասանելիությունը, տեսանելիությունը։  Առ այսօր  որոշ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը շարունակում են գործել խստագույն սահմնափակումների ներքո, ինչը նշանակում է, որ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի»  գործունեությունը առանձնապես ծանր հետևանքներ է առաջացրել լրատվամիջոցների համար:

Այս գործունեությունը համահունչ էր իշխանությունների՝ ընդդիմադիր լրատվամիջոցների հասանելիությունը սահմանափակելու, ազատ խոսքը ճնշելու գործելակերպին, ինչն անում էին տարատեսակ բողոքների, ֆեյքային խմբերի հարձակումների, հարցազրույցների միջոցով, տարատեսակ օրենքների ընդունմամբ, որոնց նպատակը նշված ԶԼՄ-ներին հնարավորինս շատ ու մեծ ֆինանսական կորուստներ պատճառելն էր:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հենց այս գործունեության իրավաչափությունն էր դատարանում վիճարկում «Հրապարակը», և ըստ էության Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր օրաթերթի բողոքը:

Մինչ վճիռը կհասներ Վերաքննիչ դատարանի քննության փուլ, մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որով ակնհայտ ճնշում գործադրվեց դատարանի վրա:

Հայաստանի ժուռնալիստների միությունը նպատակ չունի դատաքննության փուլում գտնվող գործընթացի առնչությամբ դիրքորոշում հայտնել, սակայն առնվազն տարակուսելի է այն, որ նույն դատաքննության փուլում գտնվող վարույթի առնչությամբ մի շարք կազմակերպությունների կողմից հայտարարություն է տարածվում, որով ակնկալվում է վճռի վերանայում, և դրան հետևում է արդեն իսկ վերանայված դատական ակտի հրապարակումը:

«Մեր մտահոգությունն ենք հայտնում «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի դեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի հայցով Երևանի առաջին ատյանի դատարանի՝ 2022թ․ հուլիսի 6-ի վճռի կապակցությամբ, ակնկալում ենք, որ վերոհիշյալ վճիռը կվերանայվի և կհամապատասխանեցվի խոսքի ազատության, որակյալ լրագրության և հավաստի տեղեկություն ստանալու հանրության իրավունքի շահերին, ինչպես նաև այս ոլորտին վերաբերող միջազգային նորմերին և ձևավորված պրակտիկային»,- մասնավորապես ասված էր վերոնշյալ հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ:

Հայաստանի ժուռնալիստների միությունն իր խիստ մտահոգությունն է հայտնում այս վճռի շուրջ տեղի ունեցող հրապարակային ու ոչ հրապարակային գործընթացների առնչությամբ և միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան և մեդիա կառույցներին հորդորում հրապարակային դիրքորոշում հայտնել տեղի ունեցող գործընթացների կապակցությամբ, որոնք լրջագույնս վտանգում են Հայաստանում ազատ խոսքը, տեղեկացված լինելու իրավունքը, լրատվամիջոցների գործունեությունը, ինչպես նաև դատական իշխանության անկախությունը:

Միությունը կհետևի այս գործի քննությանը՝ հուսալով, որ դատարանը տեղի չի տա որևէ բնույթի ճնշման:

Հայաստանի ժուռնալիստների միություն

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img