Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության գազամատակարարումը դադարեցնելը, «Լաչինի միջանցքը» փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ են Արցախի ողջ բնակչության նկատմամբ:
Գազից, ջեռուցումից ու տաք ջրից մտադրված զրկել են 120,000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարեզներ, երեխաների ու տարեցների առաջացնելով հիմանիտար աղետ և մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ: Չեն գործում դպոցներն ու մանկապարտեզները: Դրանից բացի, արդեն երկրորդ օրն է՝ «բնապահպան» ներկայացող Ադրբեջանի ակտիվիստները, իրականում զինվորականներ ու պետական ծառայողներ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից փակ են պահում նաև Լաչինի միջանցքը՝ Շուշի – Քարին տակ հատվածում՝ կտրելով միակ կապը Հայաստանի ու Արցախի միջև:
Այս ամենը ոչ թե իրարից կտրված արարքներ են, այլ միասնական քաղաքականության, մեկ միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր են. ատելության ու թշնամանքի քաղաքականություն, որ ունի էթնիկ ու կրոնական հիմքեր:
Էլ ինչպե՞ս է լինում ցեղասպան քաղաքականությունը և էթնիկ զտումները: Տիպիկ քրեորեն պատժելի միջազգային հանցավոր վարքագիծ:
Այս հանցավոր քաղաքականության ապացույցները կուղարկվեն միջազգային կազմակերպություններին:
«Թաթոյան» հիմնադրամ