Հանրապետության հրապարակում ընթանում է ՀՀԿ նախաձեռնությամբ հրավիրված հանրահավաքը՝ հաջակցություն Արցախի։
Ակցիային մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։ «Ադրբեջանցիները ցանկություն ունեն հպատակեցնելու Արցախը, հպատակեցնելու արցախցիներին։ Բայց ես վստահ եմ, որ դա նրանց չի հաջողվելու։ Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները ցուցաբերել են բացառիկ կամք՝ դժվարություններին, արհավիրքներին դիմակայելու, այս անգամ էլ են դիմակայելու, ուղղակի հարցական է, թե ինչ գին ենք վճարելու։ Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից, թե ինչպես կկարողանան կազմակերպել այդ մարդկանց դժվարությունների հաղթահարման ուղին, դա շատ կարևոր հանգամանք է։ Ակնհատ է, որ Հայաստանի կառավարիչների նկատմամբ որևէ հույս չի կարող լինել։ Մենք երևի վերջին անգամ 30 տարի առաջ ենք ունեցել այդպիսի կամք և վստահ եմ այդ կամքը որևէ տեղ չի կորսվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը։